Ինչ է արել Սերժ Սարգսյանը

Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ: Նրանք քննարկել են ներքաղաքական հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել

ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին: