Խաչիկ Ասրյան. Փաշինյան Նիկո՛լ, այսօր Հայաստանի բնակիչները մահանում են Կորոնավիրուսից, իսկ վաղը՝ սովից ու աղքատությունից

Օրերս Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք նշում էին, որ զրկվել են տրանսպորտից. «Երկու ամիս ա երթուղին հանել են՝ կապված էս վիրուսների հետ: Սպասարկվում ա միայն Արգավանդը: Հիմա մենք բոլորս դուրս ենք գալիս, կանգնում ճանապարհներին, որ օտար տղամարդիկ վերցնեն, մեզ իջեցնեն քաղաք, որպեսզի գնանք աշխատանքի: Որ օրն էլ չենք գնում, մեր երեխեքը սոված են մնում

Հնարավոր չի ապրել, մենք կտրված են ամեն ինչից»:
Նրանք հայտարարեցին, որ եթե իրենց նամակին արձագանք չլինի, ամբողջ գյուղով գալու են Կառավարության դիմաց. «Երեք գյուղ պատրաստ սպասում է, որ փակի Հայանիստի ճանապարհը: Երթուղին կանգնեցնելու ենք: Մենք շարունակելու ենք սենց ցույցերով. ավելի վատ ա լինելու, մենք կաթվածահար ենք անելու, փողոցներ ենք փակելու»,- ասացին տրանսպորտային սպասարկումից զրկված համայնքների բնակիչները:
Այո՛, պարոն Նիկոլ Փաշինյան, պահը հասունացել է:

Ապիկար իշխանության ներկայացուցիչների անպատասխանատու, չգիտակցված գործողությունների պատճառով՝ Հայաստանի բնակիչներն ընկել են ինչպես Կորոնավիրուսի մահաբեր ճահճի, այնպես էլ սոցիալապես մահացու վիճակի մեջ, այսինքն՝ Հայաստանի բնակչությունն այսօր մահանում է Կորոնավիրուսից, վաղը կմահանա սովից ու աղքատությունից, իսկ Հայ Ժողովրդի համար ստեղծված այս մահացու ճգնաժամի գլխավոր պատասխանատուն պոպուլիստ և խաբեբա վարչապետ Փաշինյան Նիկոլն է: Հայ Ժողովուրդը մատնված է սովի և գտնվում է սոցիալական աննախադեպ ճգնաժամի մեջ, մինչդեռ քաղաքացիներին ծաղրող ու սպառնացող Փաշինյան Նիկոլն ու նրա լակոտակրատիան շարունակում են հարստանալ ու մսխել Հայաստանի ֆինանսական ու նյութական բարիքները:

Գրեթե ամեն օրը մեկը վազում է Կառավարություն բողոքի ձայնը բարձրացնում, իսկ մի պահ պատկերացրեք ի՞նչ կլինի, եթե Նիկոլը վերացնի Արտակարգ դրությունը:
Վստահաբար կարող ենք ասել, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանի կանխատեսումները ճշմարտացի էին: Քանզի նա ի սկզբանե նշել էր, որ ի վիճակի չլինելով կառավարել Հայաստանն ու առաջնորդել Հայ Ժողովրդին Կորոնավիրուսի պայմաններում՝ Փաշինյան Նիկոլը, Հայ Ազգի ներուժը համախմբելու փոխարեն, փոշիացրել և ոչնչացրել է Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական, ֆինանսական, գույքային բոլոր միջոցները, իսկ ներկայումս իր՝ կլոունադայի ժանրի լայվերով Հայաստանի քաղաքացիներին սպառնում՝ նրանց որակավորելով և հռչակելով մեղավորներ:

Իսկ ի՞նչ անեն այս խեղճ ու կրակ քաղաքացիները, որ աշխատանքից էլ ես ուզում զրկել: Պահը հասունացել է, մարդիկ հոգնել են զազրախոսությունիցդ, այնպես որ՝ հեռացնե՛նք Նիկոլին և կառուցե՛նք հզոր, և՛ բարեկեցիկ Հայաստան` Խաչիկ Ասրյանի առաջնորդությամբ: