Մենք այսօր պատռել ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր այսպես կոչված էլիտայի դիմակները. Միքայել Մինասյան

News.am-ը գրում է. Մենք այսօր պատռել ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր այսպես կոչված էլիտայի դիմակները:

Այս մասին իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

« Ես չեմ խոսում այն դիմակների մասին, որոնք ինքնամոռաց փիառում է վարչապետը եւ որոնք ըստ օդում կախված լուրերի, արտադրվում է մի գործարանում, որը պատկանում է հայտնի անձնավորության:

Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին …

Ոչ, ես խոսում եմ այն քաղաքական դիմակների մասին, որով վարչապետն ու իր շրջապատը խաբելով եւ խաղալով հայ ժողովրդի հույսերի եւ հույզերի վրա, կրում են մինչեւ հիմա, բայց այդ դիմակի տակից արդեն մենք տեսնում ենք, թե ովքեր են նրանք եւ կոնկրետ` ով է Նիկոլ Փաշինյանը:

Անկեղծ ես չեմ ուզում վիրավորել, բայց Նիկոլ Փաշինյանը վերածվել է փոքր, թույլ, կատաղած, հաչող եւ լաչառ շան, որն անընդմեջ հաչում է եւ կծում է: Հաչում է եւ կծում բոլորին, ումից նա վախենում է, իսկ նա վախենում է բոլորից, այդ մարդկանց քանակը օրեցօր շատանում է եւ իր կատաղի հաչոցի քանակը օրեցօր շատանում է:

Ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի …

Ամենամեծ բանը, որից վախենում է Նիկոլ Փաշինյանը, դա պատասխանատվությունն է եւ ապագան: