ՀՐԱՇՔ ԼՈՒՐ!!! Ովքեր 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն` գումար. հրապարակվել է ցանկը

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները. (I55) Հանրային սնունդ – 22157 աշխատակից

(ռեստորան, սրճարան, բար եւ այլն) 2) (I56) Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից 3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից 4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն – 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ եւ այլն) 5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից 6) (R92.00.1) Խաղատների գործունեություն – 1039 աշխատակից

(այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է) 7) (R93.2) Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն եւ այլն) 8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության,

սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաեւ վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների եւ համակարգչային դասընթացներ) 9) (N77) Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից 10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից