Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել չեն կարող. Աստղաբան

Վիրուսի վերացման հետ կապված հստակ ժամկետներ չկան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը։

«Երբ մեր ժողովուրդը կարգի կգա, կարգուկանոն կհասկանա, այն ժամանակ էլ մեր երկրում կորոնավիրուսը կպակասի, բայց դեռ չի վերջանա։ Այս հիվանդությունից հետո ուրիշ հիվանդություն է լինելու։ Վեներական հիվանդություններ, մաշկային, ալերգիկ հիվանդություններ կլինեն»,-ասաց աստղաբանը։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Լյուսյա Հակոբյանը նկատեց՝ թող ոչ ոք հույսեր չփայփայի, որ հեղաշրջում է լինելու.

«Երեք տարի է գալիս են, էդ գնացքը դեռ տեղ չի հասնում։ Թող ոչ ոք հույսեր չփայփայի»,-ասաց աստղաբանաը։ Դիտարկմանը, որ ընդդիմադիրները վարչապետի հրաժարականն են պահանջում, արդյոք տեսնում է նման բան, աստղաբանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ վարչապետի պաշտոնին.

«Ում գրպանին կպնում է, դառնում են ընդդիմադիր։ Հրահրություններ լինելու են, այդպես հեշտ ու հանգիստ չի լինելու։

Վարչապետի սխալը կայանում է նրանում, որ խիստ չէ, իր ասածի տերը չէ։

Ինքն ասաց, ուրեմն պետք է անի, էս դատեր, բռնել, թողնել, սխալ է գնում ու ժողովուրդը դրանից է զայրանում»,-ասաց աստղաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում