Չեմ հասկանում, ի՞նչ խղճով կարելի է լափել մարդկանց հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը ու մանակատան երեխաների հացը…

Տարոն Չախոյանը գրում է․ Արդեն լուսաբաց է… Երկրիս վրա լույսն արդեն բացվում է:

Ժամեր անց փողոցներն էլի կլցվեն մարդկանցով, մեքենաներով… մարդիկ կշտապեն աշխատանքի ու ամեն մեկն իր գործին…

Պատշգամբում կանգնած լուսաբացն եմ դիմավորում … մտածում եմ…
Լավ, ոնց կարելի է էս երկիրն ու հողը չսիրել, ոնց կարելի է էս երկրում պղծել սրբություններ, խեղել մարդկային ճակատագրեր…

Երկուսդ էլ՝ կարիճ ռոբ ու հանցագործ …

Ոնց կարելի է փողի, պաշտոնի ու իշխանության համար ոտատակ տալ ամեն բան։

Չեմ հասկանում…Չեմ հասկանում, թե ինչպես ու ինչ խղճով կարելի է լափել տարեցների թոշակը, կարիքավորների նպաստը, մարդկանց հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը ու մանակատան երեխաների հացը…

Դուխով, Nikol’s, Նիկոլ արքա. թավշյա …

Չէ… չեմ հասկանում, չեմ հասկանում թե ոնց ու ինչ խղճով կարելի է լափել խաղաղ քունդ ապահովող խրամատում սահման պահող զինվորի հացն ու փամփուշտը, որով հենց քո անվտանգությունն են ապահովում…

Բայց մի բան լավ եմ գիտակցում, էս երկիրը փրկության կարիք ունի, մաքրելու կարիք ունի, իրեն սիրողների կարիք ունի, էս երկիրը հոգատարության կարիք ունի…Հա… էս երկիրն ընդամենը սիրել է պետք ու հենց սիրելով էլ կփրկենք երկիրը: