Դիմակ կրելն արդեն անհնար է․ ԱԺ պատգամավորը պարետատանն առաջարկում է այս ֆարսը հրատապ կարգով դադարեցնել և որոշումները կայացնել լոգիկայի սահմաններում

«Դիմակ կրելը պարտադրեք բացառապես փակ տարածքներում, որտեղ հեռավորություն պահելու խնդիր կա, երբ ինչ-որ ծառայություն է մատուցվում, երբ մի անձը ստիպված, պարտադրված կամ աշխատանքի բերումով պետք է մյուս անձի հետ կապված որևիցե գործունեություն իրականացնի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով ամենուր դիմակ կրելու պարտադրանքի տրամաբանությանը։ Կոստանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արդեն անհնար է

Հարգելի պարետատանը առաջարկում եմ էս ֆարսը հրատապ կարգով դադարեցնել և կայացնել որոշումներ բացառապես լոգիկայի սահմաններում։

Եթե ես փողոցում այս շոգին քայլում եմ մենակ ու բոլորից դիստանցավորված, ինչու՞ պետք է պարտադիր կրեմ դիմակ։ Եթե դուք տրամաբանորեն ինձ բացատրեք սրա անհրաժեշտությունը, ես ներողություն կխնդրեմ։

Դիմակ կրելը պարտադրեք բացառապես փակ տարածքներում, որտեղ հեռավորություն պահելու խնդիր կա, երբ ինչ-որ ծառայություն է մատուցվում, երբ մի անձը ստիպված, պարտադրված կամ աշխատանքի բերումով պետք է մյուս անձի հետ կապված որևիցե գործունեություն իրականացնի։ Այլապես պետք է տուգանեք բոլոր բժշկական հաստատությունների հիվանդներին, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են, օրինակ, վիրահատական սեղանին, ատամնաբույժի աթոռին և այլն։

Ինչ իմաստ կա պարտադիր դիմակ կրելու պահանջ դնել, այն դեպքում, երբ բացօթյա և փակ սրճարաններում, ռեստորաններում և այդ կատեգորիայի այլ օբյեկտներում մեկ սեղանի շուրջ նստող, ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք գաստրոնոմիական գործողություններ իրականացնելիս միևնույն է չեն կարող կրել դիմակ։ Թե կորոնավիրուսն էս դեպքում հարցնում է կամ նայում,թե ով է հաց ուտում, ատամ սարքում, վիրահատվում (խոսքս հրատապ վիրահատական միջամտությունների մասին է), ասում է` սպասի սրան չկպնեմ։

Կամ ինչ է Նշանակում փողոցում դիմակ կրող մարդուն մոտենալ ու անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Իմաստը…

Դիմակը պարտադիր կարող է լինել (եթե իհարկե կանխարգելում է, չեմ կարող ոչ հաստատել, ոչ ժխտել) բացառապես փակ տարածքներում` տաքսի, տրանսպորտ, այլ հաստատություններ, բայց ոչ բաց տարածքում ու միայնակ քայլելիս։