Եթե ոմանց հույսը 10 000-ով մարդ հրապարակ բերելն է, ապա դրանք արագ կփլուզվեն. Նիկոլ Փաշինյան

Yerevan Today-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում նշեց․

«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, թեւ կարող ենք ասել, որ ունենք բավական կայուն իրավիճակ: Խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետեւաբար միակ գործիքը կանոնները խստիվ պահպանելու մեջ է:

Մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն տանել, որ մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ կանոնները»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դիմակների գները աստիճանաբար ընկնում են. «Հաջորդ ուղղությունը առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրոակ ծառայություններ կարողանանք մատուցել կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին: Մենք բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքներում ենք ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին»,-ընդգծեց Փաշինյանը:

Այսօր Ազատության հրապարակում կրկին …

«Քանի դեռ թվերի շրջադարձային նվազում չունենք, չենք կարող ասել, որ բավարար չափով ենք հետեւում հակահամաճարակային կանոններին: Հիմա մեր վարակման գործակիցը 1,1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու:

Հիմա ես ուզում եմ դրա հակադարձ բանաձեւն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որ պահպանում են կանոնները, իրենք եւս 11 հոգու չեն վարակում»՞,-ասաց նա՝ կոչ անելով քաղաքացներին հնարավորության դեպքում միանալ դիմակներ բաժանելու արշավին։ Թույլ տվեք նաեւ արձանագրել, որ որոշ այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը:

Yerevan.Today | Նիկոլ Փաշինյանի ազգականին …

Որովհետեւ եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը եւ նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-հայտարարեց Փաշինյանը: