Ժամը 23-ից 7-ը հրավառություն իրականացնողները կենթարկվեն պատասխանատվության․ անձը՝ 100 հազար, տնտեսվարողը՝ 300.000 դրամով

Shabat.am-ը գրում է. Հունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։

Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է,

որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:

Լռության ժամերին հրավառություն չի …

Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։