Ունեցել ենք բացասական առումով ռեկորդային բացարձակ թիվ. Արսեն Թորոսյանը ներկայացրեց իրավիճակը

Համավարակը շարունակում է մնալ մեր ամենամեծ խնդիրը եւ մեր մյուս խնդիրները ծագում են հենց այստեղից: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խնդրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել իրավիճակը: Նախարարն ասաց. «Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարվել է 2336 թեստ:

Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն այդ իմաստով վիճակը չի փոխպվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարեւոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միեւնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է:

Yerevannews.am | Ունեցել ենք բացասական …

Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը: Մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Այս իմաստով վիճակը լավ է:

Մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է տեղի ունենում: Կարիք ունեցող եւ բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ էկլի վիճակը էլի վիճակը բարելավվել է:

Ունեցել ենք բացասական առումով …

Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին