Փաշինյան Նիկոլին իշխանության մնալ չի կարելի. հուլիսի 19-ին Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հեռացնե՛նք Նիկոլին

Լինելով Սորոսի վաստակների առաջնորդ` ամերիկյան դեսպանի հավատարիմ աշխատող և արևմտյան այլասերված բոլոր արժեքների կրող, Փաշինյան Նիկոլն անում է այն, ինչ կանի միայն բարոյականության, տղամարդկության և մարդկայնության հետ կապ չունեցող մեկը: Նշանակում է, որ Փաշինյան Նիկոլին իշխանություն վստահել չի կարելի, քանզի դա հղի է պետության կործանման հեռանկարով:

Այդ իսկ պատճառով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը, Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, սույն թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 18:00-ից, Մասիս քաղաքում անց է կացնելու քաղաքական բազմահազարանոց 1-ին հավաքը (միտինգը)` «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով։

Սուտ, կեղծիք, մանիպուլյացիա ու պոպուլիզմ. սա այն հոտած վարագույրն է, որի ետևում այսօր լուրջ ու հակահայ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում: Ազգային ինքնիշխան պետություններ կործանող Ամերիկան և ավանտյուրիստ ու թրքամոլ Սորոսն իրենց լայն ցանցն են հաստատել Հայաստանում ու փաստացի զավթել են Հայաստանի իշխանությունը: Հայաստանի այսօրվա իշխանությունը կազմված է բացառապես ամերիկահպատակ և սորոսամոլ գործակալներից, որոնք քանակական մեծամասնություն են կազմում Հայաստանի գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում, ովքեր վարում են ընդգծված՝ ապազգային հակահայ քաղաքականություն՝ ոչնչացնելով և հեղինակազրկելով Հայկական ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Արցախյան Հաղթանակի Ոգին, Հայոց Ազգային Բանակը, Հայոց լեզուն և Հայ Ժողովրդի պատմությունը, պետական կառավարման ինստիտուտները:

Հայաստանում ինչե՞ր են ամերիկյան դեսպանատունն ու Սորոսը, և ինչո՞ւ Հայ Ժողովրդի կողմից չընտրված, Հայ Ժողովրդի ու Հայաստանի հետ որևէ կապ չունեցող այս սուբյեկտները տան տիրոջ իրավունքով տնօրինում են Հայաստանի ռեսուրսները, կառավարման համակարգը, ներկայացնում են օրենսդրական նախագծեր, իրականացնում համակարգային ավերիչ փոփոխություններ, հասարակության մեջ հրահրում բախումներ:

Հետևապես հայ ժողովո՛ւրդ, վստահ եմ, որ մենք պետք է կանգնենք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի թիկունքին, որպեսզի չթողնենք մեզ հիմարացնեն հերթական անգամ: Ուրեմն միասին, հուլիսի 19-ին, կանգնեք հզոր Արծվի թիկունքին, որ վաղվա օրն արժանավայել ապրենք: