Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:
«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց
կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները Հայփոստի բաժանմունքներում առայժմ չեն վճարվի: Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և
նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։