Հուլիսի 3-ից պետք է պատրաստվել։ Հրատապ վիճակ։ Այլևս ժամանակ չունենք

Ահա և եկավ այդ օրը։ Ամսի մեկից, պետք է ծայաստիճան պատրաստ լինել․․․Ինչ է սպասվում․․․

Հայաստանում վարակի անկման մասին դեռ վաղ է խոսել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․․․

«Ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, ծանր դեպքերի մահացության տոկոսն էլ է մեծ, հետևաբար ակամայից մեծ թվերը կամ ակամայից չէ, շատ ուղիղ բերում են նաև մեծ մահացության, հետևաբար միևնույնն է` բոլոր գործողությունները պետք է ուղղվեն թվերի զսպմանը, ոչ թե միայն հզորությունների բարձրացմանը»,- ասել էր նա․․․

Այս օրերին ավելանում են բժշկական կենտրոնները, որտեղ ևս կարող են բուժում ստանալ նոր վարակով հիվանդները․․․

Կան նաև հիվանդանոցներ, որոնք հայտարարում են, թե պատրաստ են ընդունել այս հիվանդությամբ վարակվածներին, սակայն նախարարությունից թույլտվություն չեն ստացել․․․

Արսեն Թորոսյանն էլ ասաց՝ լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ զուտ առողջապահական նկատառումներով․․․

— «Որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի, որ զբաղվում է, այլ զբաղվում է բազմաթիվ այլ, մեր բոլորի հիվանդություններով․․․

Թորոսյանն ընդգծեց նաև` դիմակը ճիշտ կրելու պարագայում վարակվածների թիվը կնվազի.- «100 տոկոս ճիշտ դիմակը 100 տոկոս ճիշտ կրելու դեպքում բոլորի կողմից բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման․․․

Թե երբ կլինի վիրուսի էական նահանջ, դեռ պարզ չէ: Առողջապահական գերատեսչության ղեկավարը նկատեց` նույնիսկ պանդեմիան հաղթահարած երկրներում ցրտերն ընկնելուն պես հիվանդության ակտիվանալու վտանգը մեծ է.- «Մենք էլ ենք պատրաստվում աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»․․․

Հարգելի հայրենակիցներ, ամառվա առաջին ամիսն արդեն գլորեցին, աշնանը մնաց ընդամենը երկու ամիս․․․

Բոլոր այն հույերը թե շոգ եղանակը կօգնի վարակի հաղթահարմանը, ցավոք սրտի, ապարդյուն եղան Հայասատանի համար։ Գուցե որոշ երկրներում այն օգնեց, բայց մեզ մոտ, ոչինչ էլ չփոխվեց․․․

Իհարկե, չի կարելի բացառել նաև այն, որ եթե չլիներ նման եղանակը՝ իրավիճակը գուցե ավելի վատը լիներ։ Համենայն դեպս եղանակային պայմանների վրա հույս դնել չարժե․․․

Վարչապետ Փաշինյանն օր ու գիշեր հորդորում ու կոչ է անում, որպեսզի խստագույնս պահպանենք անվտանգության կանոնները, բայց նրան լսողները շատ քիչ են․․․

Իրականում պետք էլ չի լսել նրան, որպեսզի հասկանալ վտանգավորության աստիճանը։ Առանց այդ էլ ամեն բան պարզ է։ Բայց ի հեճուկս այդ ամենի, շատերն, անգամ այդ կոչերից հետո ոչինչ չեն ձեռնարկում․․․

Մեղադրել, բողոքել ու քննադատել միշտ էլ կարելի է, սակայն, դա ոչ մի ձևով չի լուծում կարևոր խնդիրը։ Եթե մեր իշխանությունները ինչ-որ հարցում սխալվել են, ապա դա չպետք է ազդի մեր վարքագծի վրա․․․

Նորից հիշենք ու ֆիքսենք այս փաստը․․․Բժշկական դիմակը ճիշտ կրելու պարագայում վարակվածների թիվը կնվազի։ 100 տոկոս ճիշտ դիմակը 100 տոկոս ճիշտ կրելու դեպքում բոլորի կողմից բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման, իսկ մեկից իջեցում նշանակում է, որ 10 մարդը շարունակում է վարակել 9 մարդու, 9 մարդը` 8 մարդու, 8-ը` 7-ի և այդպես շարունակ․․․

Սա, իսկապես մեծ ցուցանիշ է, մինչդեռ շատ շատերը դիմակ են կրում՝ բացառապես չտուգանվելու համար։ Պանդեմիան հաղթահարած բոլոր երկրներն էլ հետևել են անվտանգության միջոցառումներն, այդ թվում և դիմակ կրելուն․․․

Սիրելի հայեր ջան, մեզ շատ ժամանակ չի մնացել։ Հաշվի առնելով այն, որ աշնանը հնարավոր են նոր զարգացումներ, հենց այսօրվանից պետք է ամեն գնով արմատախիլ անենք այս վարակը․․․

Հուլիսի մեկից պետք է պատրաստվել։ Խուճապի մատնվել պետք չէ, սակայն պետք է խիստ զգոն լինել։ Այդ օրը պետք է մեր նոր մեկնարկի սկիզբը լինի։ Հույսներս չպետք է դենք միայն կառավարության, իշխանության վրա․․․

Եթե Դուք այս կառավարությանը հավատում եք ու սատարում նրան, ապա պետք է օգնել, որպեսզի բոլորս միասնական ուժերով հաղթահարենք այս չարիքը, իսկ եթե չեք վստահում ու դեմ եք այս իշխանություններին, ուրեմն էլ առավել պետք է ուշադիր լինել, քանզի պարզ է, որ Դուք չեք հավատում նրանց գործողությունների արդյունավետությանը․․․

Այսպես թե այնպես պետք է պայքարենք։ Հուլիսի մեկից էլ ավելի պետք է մեր ուժերը լարենք ու նոր թափով սկսենք պայքարել։ Սա յուրաքանչյուրիս կռիվն է ու ամեն մեկս պետք է մեր բաժին սահմանը պահենք․․․ Իր էջում գրել է Անահիտ Գևորգյանը

Рубрикиkoks