Այլևս չեմ կարող լռել, աղաչում եմ լսեք ինձ։ Հայ երիտասարդը՝ վարակի պատճառով կյանքից հեռացած քրոջ մասին

Յուրաքանչյուր օր աշխարհում՝ տարբեր պատճառներով կյանքին հրաժեշտ են տալիս տասնյակ հազարավոր մարդիկ։ Իհարկե ամեն մի կորուստ մեծ ցավ է նրա հարազատների, բարեկամների համար ու անգամ եթե այն վրա է հասել շատ ծեր տարիքում, խոր ծերության մեջ, այդ դեպքում ևս ցավը մեծ է։ Դժբախտաբար երկրային կյանքից հեռացողներից շատերը չեն էլ հասցնում վայելել նույն այդ կյանքն ու երիտասարդ հասակում լքում են աշխարհը։

Սովորական ու հերթական օրերից մեկն էր, երբ առաջին անգամ լսեցի այս նոր վարակի մասին։ Ինչպես շատերը, այնպես էլ ես, լուրջ չնդունեցի այդ իրողությունը։ Շատ անգամ նույնիսկ ծաղրում էի այն մարդկանց, ովքեր թեկուզ մի փոքր տագնապով էին մոտենում։ Քույրս, ի տարբերություն ինձ՝ ավելի զգոն և հետևողական էր։ Իր շրջապատին նույնպես հորդորում էր, որպեսզի մատների արանքով չնայեն այս ամենին։ Նա միշտ խստագույնս պահում էր անվտանգության կանոններն ու հաճախ ինձ նախատում՝ անլուրջ լինելու համար։

Ես, բնականաբար, էլի լուրջ չընդուցի ու սկսեցի ծաղրել քրոջս՝ ասելով, որ էս վարակի ֆոնին լռիվ խելքը գցել ա։ Ես շարունակում էի իմ առօրյան այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Հաճախ էի գնում ընկերենրիս տուն, բակում, թաղի տղերքի հետ հավաքվում, կարթ խաղում, ու հազարից մեկ միայն, որ տուն մտնելուց ախտահարեի ձեռքերս։ Դիմակ, առհասարակ, չէի դնում, քանի որ լռիվ անիմաստ էի համարում։ Անցան օրեր, ու քրոջս ինքնազգացողությունը սկսեց աստիճանաբար վատանալ։ Մտքվոս անգամ չէր կարող անցնել, որ քույրս վարակվել է, քանզի խստագույնս պահում էր անվտանգության բոլոր կանոնները։

Ու եթե անգամ մոլորակի բոլոր մարդիկ վարակվեին, նա կլիներ ամենավերջինը։ Սակայն, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք: Իր վատառողջ լիելուց ընդամնեը միքանի օր անց, քույրս սկսեց կասկածել, որ իր մոտ չարաբաստիկ վիրուս կարող է լինել։ Փակվեց սենյակում ու խնդրեց մեզ, որպեսզի շատ զգույշ լինենք իր հետ շփվելուց։ Ինձ համար այժմ դժվար է խոսել ու պատմել մանրամասնների մասին, սակայն լռել նույնպես չեմ կարող։ Պետք է պատմեմ թե ինչի բերեցիմ իմ անպատասխանատու քայլերը։ Քույրս ցանկանում էր ինքնամեկուսանալ, մինչև, որ կտեղափոխվեր հիվանդանոց, ու կպարզվեր թե ինչ է կատարվել իրականում։ Ես էլի պադոշի նման շարունակում էի ձեռք առնել նրան ու ասում, որ էնքան ա ներշնչել, իրան թվում ա թե վարակվել ա։ Շատ չխորանալով իրադարձությունների մեջ, ասեմ միայն, որ հետագայում նրա մոտ հաստատվեց այդ վիրուսը, ու նույն օրը պարզվեց, որ ես նույնպես վարակված էի, պարզապես ես անսիմպոմ էի տանում։ Գարնան վերջին ամիսն էր, ու քրոջս կյանքի վերջին օրերը։ Ես հիմա վստահ եմ, որ քրոջս վարակվելու ու կյանքից զրկվելու պատճառը հենց ես էի։ Ես էի իմ հետ տուն բերել վիրուսն ու վարակել նրան։ Ու հիմա ամեն րոպե հիշում եմ քրոջս խոսքերը, որ ասում էր՝ հանուն իրեն, թե շատ ես սիրում նրան, հետևեմ անվտանգության կանոններին։

7STOPPED
Սիրելի ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ Եթե անգամ չեք հավատում այդ վիրուսի գոյությանը, ապա գոնե հանուն ձեր հարազատների հետևեք ձեզ։ Ես գիտեմ, որ իմ հարազ երկրում՝ Հայաստնում, նույնպես շատերը թերահավատ են։ Մեր քաղաքում՝ Գլենդելում ևս քիչ չեն նման մարդիկ՝ հատկապես հայերի շրջանում, բայց թախանձագին խնդրում եմ հետևեք ձեր ու ձեր հարզատների կյանքին, խստագույնս պահեք անվտանգության բոլոր կանոնները։

Рубрикиkoks