Սա անկազմակերպ պատերազմ էր․ ամսի 28-ին հրամանատարը թողել է զորքը, փախել. վիրավորում ստացած զինվորի բացահայտումները

Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսեցին մեր պոլկի մոտ կրակել. Հետո տագնապով ելանք, մեր մարտական դիրքերը զբաղեցրինք Մարտակերտից մի քիչ ներքև, ու սկսեցինք կրակել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայող Արմեն Միրզոյանը:

«Մեր պոլկը պահում էր նաև Մատաղիսն ու Թալիշը, հետո իրենց ԱԹՍ-ները Մատաղիսը պհող մեր հրետանին ոչնչացրեց, էլ չէինք կարող պհել: Մենք էլ D20-ով էինք աշխատում, 4 հրետանիով: Ուղիղ մեր դիմացն էին, 8 կմ հեռու: Առաջին երեք օրը մեզ հրա շտ էին կրակում: Ինչ տեխնիկա ասես կրակել է՝ ինքնաթիռ, Գրադ: Մենք իրենց շտ վնաս ենք կրել: Հոկտեմբերի 14-ի առավոտյան կրկում էինք նույն ձև: Գնացի, որ սկսեմ կրակել, մեզ կրակեցին ՏՈՍ-ով:

Միանգամից մեր հրանոթի դեմը գցեցին, տրաքեցինք մենք: Այդ օրը վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, հետո հիվանդանոց: Մենք երեք հոգով էինք, ես, ընկերս և մի հոգի կամավոր, ՄՈԲ-երից, ինքը մահացավ»,-ասաց նա:

Արմեն Միրզոյանը շարունակեց, որ անձրևի պես իրենց վրա կրկում էին ամեն տեսակի տեխնիկայից՝ Գրադ, Սմերչ, ՏՈՍ և այլն. «Օր էր լինում մի քանի ժամ չէին կրակում կամ հեռու էին կրակում: Մենք կրակելով բազա էին տրաքացնում, նաև իրենց տեխնիկան, որտեղ իրենք ուզում էին սահմանն անցնել 700-800 հոգով, իրենց էինք տրաքացնում»: Նա հավելեց, որ դեռ մի քանի ամիս հիվանդանոցի հետ կապված խնդիրներ կան, այս ընթացքում կմնա Հայաստանում։

Рубрикиkoks